Քեմնիցում հանրահավաքների ընթացքում տուժածների թիվը հասել է 18-ի, որոնցից երեքը ոստիկաններ են: Սեպտեմբերի 2-ին թարմացված տեղեկատվություն է տարածել Սաքսոնիա քաղաքի ոստիկանությունը, փոխանցում է DW-ն:

Ընդհանուր առմամբ՝ հանրահավաքներին մասնակցել է 11 հազար քաղաքացի, ներգրավված է եղել 2000 ոստիկան, որոնց մի մասը՝ Գերմանիայի այլ երկրամասերից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, իրավախախտումների մասին 37 դիմում է ներկայացվել: Դրանց մեծ մաս՝ մարմնական վնասվածքների, գույքային վնասների եւ զանգվածային միջոցառումների անցկացման կարգի խախտման վերաբերյալ:

Հեմնիցում ենթադրաբար երկու փախստականի կողմից 35-ամյա տղամարդու սպանությունից հետո քաղաքում արդեն երկու շաբաթ շարունակ տարբեր բողոքի ցույցեր են ընթանում: Շաբաթ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի էին դուրս եկել «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» շարժման համակիրները, Pegida քսենոֆոբիական շարժման, Pro Chemnitz իրավական շարժման  ներկայացուցիչներն ու ֆուտբոլի երկրպագուները: Միգրանտների նկատմամբ թշնամանքի դեմ հանրահավաքին մասնակցել են նաեւ ձախական ակտիվիստները, այդ թվում՝ այսպես կոչված «Սեւ բլոկ» արմատական շարժման անդամները: