Սեուլի հանրային զուգարաններում ամենօրյա ստուգումներ կսկսեն թաքնված տեսախցիկների որոնման նպատակով: Նման տեսախցիկներից տեսանյութերը հաճախ համացանցում են հայտնվում: Կորեացի կանայք արդեն  սովորություն են դարձրել ստուգել՝ արդյոք նրանց թաքնված տեսախցիկի միջոցով չեն հետեւում, հաղորդում է BBC-ն:

Սեուլում, ընդհանուր առմամբ, ավելի քան 20 հազար հանրային զուգարան կա: Մինչեւ հիմա թաքնված տեսախցիկների առկայության ստուգումները կատարվել են ամսական մեկ անգամ:

Դրա համար պատասխանատվություն է կրում 50 աշխատակից, ովքեր վերջին երկու տարիների ընթացքում չեն կարողացել ոչ մի տեսախցիկ գտնել:

Կառանձնացվի նաեւ շուրջ հազար զուգարան, որտեղ  թաքնված նկարահանումները հաճախ են իրականացվել: Դրանց հատուկ ուշադրություն է դարձվելու:

Անցյալ տարվա տվյալների համաձայն, Հարավային Կորեայում գրանցվել է թաքնված սարքերի օգտագործման ավելի քան 6000 դեպք: Այդ տեսախցիկներից տեսանյութերը հետագայում տեղադրվել են պոռնո կայքերում: