Միացյալ Նահանգներում որմզդեղնը խեղդվել է շրջապատող զբոսաշրջիկների պատճառով, որոնք թույլ չեն տվել նրան դուրս գալ ջրից եւ հեռանալ, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով New York Post-ին:
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի եւ ԱՄՆ-ի սահմանին գտնվող Շամպլեյն լճի մոտ: Կենդանին Նյու Յորք նահանգից մի քանի կիլոմետր լողացել է դեպի Վերմոնտ նահանգ: Նա արդեն ափ էր դուրս եկել, սակայն նրան նկատած զբոսաշրջիկները հեռախոսներով վախեցրել են որմեզդեղնին: Հոգնած կենդանին չի կարողացել լողալ եւ խեղդվել է:
Ձկնային ռեուրսների եւ վայրի կենդանիների պահպանության ծառայության ներկայացուցիչը մինչեւ կենդանու խեղդվելը ժամանել էր դեպքի վայր: Նա կարծում է, որ զբոսաշրջիկները մեղավոր են կենդանու մահվան համար:
«Որմզդեղնը դիմանում էր, մենք սպասում էինք նավակին, բայց մինչեւ այն կժամաներ, նա խեղդվեց: Նրա համար հեշտ չէր. խորությունը մուտ1.5 մետր էր եւ ուժեղ քամի էր փչում», — պատմել է տղամարդը:



























