Amazon-ը դարձել է երկրորդ ընկերությունը, որը հասել է 1 տրիլիոն դոլար շուկայական արժեքին՝ զիջելով Apple-ին, գրում է  AP-ն:

Ընկերությունը հեղափոխություն է կատարել առցանց առեւտրի ոլորտում եւ այս ոլորտում համաշխարհային առաջատար է:

Նրա հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը այս տարի Forbes-ի միլիարդատերերի ցուցակում առաջինն է:

Սիեթլի ընկերությունը կարողացել է հաճախորդների լրացուցիչ հոսք ներգրավել այնսպիսի սմարթ սարքերի ներդրմամբ, ինչպիսիք են Alexa-ն եւ Prime-ը, որոնք անվճար երաժշտություն եւ տեսանյութեր են առաջարկում:

Այս տարի Amazon-ի բաժնետոմսերը 1.7 տոկոսով աճել են եւ այժմ ընկերության ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 1 տրիլիոն դոլարից մի փոքր ավելի: