Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի  հարձակումը, հաղորդում է  Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն, Իսրայելի ինքնաթիռները Բեյրութի արեւմտյան հատվածից ցածր բարձրության վրա մտել են Սիրիայի օդային տարածք եւ ուղղվել են  Տարտուս եւ Համա նահանգներ:

ՀՕՊ-ը հետ է մղել հարձակումը՝ հարվածելով մի քանի  հրթիռների եւ ինքնաթիռներին ստիպելով հեռանալ Սիրիայի տարածքից:

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը  իսրայելական 5 հրթիռների է հարվածել, դրանց մնացորդներն ընկել են  Հոմս նահանգի արեւմտյան մասում՝ Ան-Նասերա եւ Դահր Ալ-Քսեյր գյուղերի մոտ:

Իսրայելի ռազմաօդային ուժերի  հարձակման արդյունքում 8 տուժածների մասին է հաղորդվում: