Սաուդյան Արաբիայի դատախազությունը ձգտում է մահապատժի ենթարկել հայտնի քարոզիչ Սալման ալ-Աուդային, որը մեղադրվում է ահաբեկչության մեջ,  գրում է AP-ն:

Աուդայի որդին՝ Աբդուլլան հաստատել է այս տեղեկությունը եւ հավելել, որ հոր դեմ մեղադրանքները կապված են իշխանությունների դեմ քննադատության եւ Քուվեյթում Մուհամեդ մարգարեի պաշտպանության համար ստեղծված կազմակերպության հետ:

Սաուդյան Արաբիայից Amnesty International-ի ակտիվիստ Դանա Ահմեդը այս իրադարձությունները մտահոգող միտում է անվանել:

Սալման ալ-Աուդան հայտնի մուսուլման մտածող է, քարոզիչ, լրագրող, գրող եւ բանասեր:

Ալ-Աուդան Մուսուլմանական գիտնականների միջազգային միության հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա IslamToday արաբական հրատարակության տնօրենն է: