Եգիպտոսում զոհվել է առաջին լրագրողը: Այս տեղեկությունը տարածել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով եգիպտական խոշորագույն «Ալ-Ահրամ» թերթի զոհված լրագող Ահմեդ Մուհամեդ Մահմուդի կնոջը:
Ենթադրվում է, որ լրագրողը վիրավորվել է դեռեւս հունվարի 29-ին, երբ իր պատշգամբից նկարահանելիս է եղել փողոցային հուզումները: Նա վիրավորվել էր գլխից՝ ռեպորտաժի ժամանակ:
Հայտնի է դարձել նաեւ, որ Եգիպտոսի անվտանգության ուժերը կալանավորել են «Ալ-Ջազիրայի» Կահիրեի բյուրոյի ղեկավարին: Պաշտոնական տվյալներով, վերջին երեք օրերին Կահիրեում տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 11 մարդ, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Եգիպտոսում բռնությունների զոհ են դարձել Ռուսաստանի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ այլ երկրների թղթակիցները:
Կահիրեում հավատարմագրված լրագրողներին արդեն առաջարկել են, բոլոր դեպքերում, իրենց գրասենյակների վրայից հանել վահանակները:





























