Տավուշի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ժամը 20:00-20:30-ն ընկած ժամանակահատվաում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարողին և նրա տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Աբյուրի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ Սուրիկ Խաչատրյանն էր:




























