Ֆլորենցիայում «անդաստիարակ» զբոսաշրջիկները այժմ 500 եվրո են վճարելու`մայթերին, ճանապարհներին կամ եզրաքարերին սնունդ ուտելու համար: Այս որոշումը կայացրել է Ֆլորենցիայի քաղաքապետ Դարիո Նարդելլան:

Այս արգելքը գործում է կեսօրից մինչեւ 15:00-ն եւ ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ն:

Հրամանագիրը ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 6-ից, երբ Իտալիայում կավարտվի հանգստյան շրջանը: Նշվում է, որ զբոսաշրջիկները հաճախ ուտում են փողոցում, որպեսզի սրճարանում չսնվեն: