Օրենքն արգելք է դնում պարտադրված ամուսնությունների և կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա՝ հայտնում է BBC-ն։
Կառավարության կատարած հարցման արդյունքներով՝ Մարոկոյում 18-65 տարեկան կանանց 63%-ը բռնության է ենթարկվում։
Մարոկացի ակտիվիստ կանանցից մեկը՝ Սամիրա Ռեյսը, հայտարարել է․ «Մենք սրանով չենք բավարարվի։ Այս օրենքը ձեռքբերում է, բայց այն ունի թերություններ, որոնց վրա պետք է աշխատենք»։
Նա նաև հավելել է, որ չկան օրենքը կիրառելու գործիքներ, հատկապես երբ բռնությունը կատարվում է ընտանիքում։
Կնոջ դեմ ոտնձգություն կատարելու համար օրենքը նախատեսում է 1-6 ամսվա կալանավորում և 500 դոլարի տուգանք։
Human Rights Watch-ը հայտարարել է, որ գենդերային խտրականության վրա հիմնված ցանկացած գործողություն ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ ֆինանսական վնաս է հասցնում կնոջը։
Այս օրենքն ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ անցյալ ամիս 17-ամյա աղջկա առևանգումից և բռնաբարությունից հետո տեղի ունեցան զանգվածային ցույցեր։
2014թ․ ուժը կորցրած ճանաչվեց Մարոկոյի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի բռնաբարող տղամարդը կարող էր պատժի չենթարկվել, եթե ամուսնանար իր զոհի հետ։




























