Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։




























