Բույսերը կարող են վտանգի մասին տեղեկությունը փոխանցել մի համակարգի միջոցով, որը հիշեցնում է կենդանիների նյարդային համակարգը, հայտնում է Science-ը։
Գիտնականները պարզել են, որ բույսի տերեւի վնասման դեպքում ցողունն ու մյուս տերեւներն այդ մասին «իմանում» են կալցիումի քանակության փոփոխության միջոցով։ Լաբորատորիայում ստեղծվել է մոլեկուլային սենսոր, որն հայտնաբերել է ֆլուորեսցենտային նյութ, որն արձագանքում է կալցիումի պարունակությանը։




























