«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանն անդրադառնալով այ փաստին, որ պաշտոնավարելով իբրեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան` Արմեն Հարությունյանը մասնակցել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի համար մրցույթին` ասել է. «Բոլորն իրավունք ունեն մրցույթի մասնակցելու, ազատ տեղաշարժվելու եւ այլն: Բայց այսպիսի կարեւորագույն ինստիտուտի ղեկավարը եթե ցանկանում էր մասնակցել մրցութային նման գործընթացների`ցանկալի եւ ճիշտ կլիներ, իմ կարծիքով, եթե նախապես վայր դներ իր լիազորությունները` նոր գնար մասնակցեր: Եվ եթե մրցույթում չհաղթեր` թող մնար անգործ»:

Տեղադրություն



























