Չինաստանում ուղեկցորդուհուն ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նրա սիրեցյալը վերջինիս ամուսնության առաջարկ է արել չվերթի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

China Eastern Airlines-ի աշխատակցուհին ամուսնության առաջարկը ստացել է աշխատանքի ժամանակ։ Ուղեւորները ռոմանտիկ տեսարանը տեսանկարահանել են։

Տեսանյութը սոցցանցերում հրապարակումից հետո ավիաընկերությունը հեռացրել է աշխատակցուհուն՝ այդ որոշումը բացատրելով այն հանգամանքով, որ աղջկա պահվածքը սպառնալիքի տակ է դրել ուղեւորների անվտանգությունը։