Շիրակի մարզի Առափի գյուղի գերեզմանատան հարակից տարածքում փետրվարի 7-ին ակտիվացել է սողանքային գոտին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ առաջացել է ճեղքվածք` մոտ 60 մ երկարությամբ, 20 սմ լայնությամբ եւ 30-40 սմ խորությամբ (սողանքային զանգվածը մոտ 4500-5000 խմ.):

Սողանքային վտանգավոր գոտում գտնվում են 7 բնակելի տուն եւ գյուղի միջնակարգ դպրոցը: