Թուրքական դատարանը որոշել է ազատել նախկին ընդդիմադիր պատգամավորին, ով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ պետական գաղտնիքներ հրապարակելու համար՝ տեղեկացնում է Anadolu-ն։
Ազգային հանրապետական ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլին ձերբակալվել էր այս տարվա փետրվարին՝ այն բանի համար, որ ԶԼՄ-ներին տրամադրել էր տեսանյութ, թե ինչպես են թուրքական հատուկ ծառայությունները Սիրիային զենք մատակարարում։




























