Եվրոպայի խորհուրդը Թուրքիայից պահանջել է կատարել դեռեւս 2010 թվականին ՄԻԵԴ-ի կայացրած որոշման դրույթները։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովը  սեպտեմբերի 18-ից 20-ը քննել է ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների կատարողականները եւ Թուրքիայի հետ կապված որոշում կայացրել։ Որոշման մեջ Թուրքիայի պատկան մարմիններից պահանջվում է արագացնել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքը, ապահովել 2010 թվականին ՄԻԵԴ-ի կայացրած որոշման դրույթները եւ ապահովել արդյունք։