Մեծ Բրիտանիան ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների շուրջ իր առաջարկն առավել լուրջ հիմք է համարում բանակցությունների համար եւ մտադիր չէ հրաժարվել դրանցից, քանի որ այլընտրանք չի տեսնում։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը։
«Բանակցությունների սեղանին չկա վստահություն ներշնոչող այլընտրանքային տարներակ»,-նշել է նա։
«Մենք իրական ճնշում կգործադրենք ԵՄ-ի վրա, որպեսզի նրանք մեզ հարգանքով վերաբերվեն։ Մենք թույլ չենք տա, որ մեզ հրամայեն՝ ինչ անել»,-հավելել է նախարարը։




























