Չինաստանը քննադատել է ԱՄՆ–ին B-52 ռմբակոծիչների թռիչքների համար Հարավ–չինական ծովի շրջանում եւ պահանջել է, որ Վաշինգթոնը քայլեր ձեռնարկի ռազմական հարաբերությունների բարելավման ուղղությամբ երկու երկրների միջեւ լարվածության սրման պայմաններում, հայտնում է Reuters–ը։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Րեն Գոցյանը հայտարարել է, որ Չինաստանը վճռականորեն հանդես է գալիս Հարավ–չինական ծովում ԱՄՆ ռազմական գործողությունների դեմ։