Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը նախաձեռնել են հեթանոս Քրմական դասի ձեւավորման գործընթաց, ինչը հաջողությամբ ընթանում է:
ՀԱՄ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջին նիստում հայտարարվել է հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման մասին:
Երեւանի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուներն են Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը (նրանց կաջակցեն քուրմ Մանուկն (Սերգեյ Մանուկյան) ու քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը):
Մարզերում հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուներն են` Կոտայքի մարզ` Անդրանիկ Ա¬թոյան, Շահեն Ծատուրյան եւ Վլադիմիր Խաչատրյան, Արարատի մարզ` Հայրապետ Վարդանյան եւ Նվեր Առաքելյան, Գեղարքունիքի մարզ` Վարուժան Սեդրակյան եւ Լեւոն Նազարյան, Շիրակի մարզ` Վահագն Մանասյան եւ Լեռնիկ Դանիելյան, Լոռու մարզ` Արամայիս Ոսկանյան եւ Գեղամ Սիմոնյան, Տավուշի մարզ` Մհեր Ասատրյան եւ Արգամ Նավասարդյան, Սյունիքի մարզ` Դավիթ Լեւոնյան եւ Ժիրայր Թեւանյան, Վայոց Ձորի մարզ` Արիս Բաղրամյան եւ Ջիվան Մանգասարյան, Արագածոտնի մարզ` Մերուժան Գասպարյան եւ Բաբկեն Կարապետյան եւ Արմավիրի մարզ` Իշխան Ենոքյան եւ Գնել Իսպիրյան:
Արցախի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուն է Արմեն Պետրոսյանը, իսկ Ջավախքում` Կարապետ Արիստակեսյանը:
Սփյուռքի հեթանոս արիադավան համայնքների պատասխանատուները դեռ ընտրվում են:
Հայոց Հավատի եւ համայնքների վերահաստատման նախաձեռնություններից բացի, կրկին քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ` Իրանի, Ռուսաստանի (ալան օսերի եւ առհասարակ սլավոնական ուղղության` ռուսական, ուկ¬րաի¬նա¬կան, բե¬լո¬ռու¬սա¬կան, սերբական, չեխական, բուլղարական եւ այլն), Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդման ուղղութ¬յամբ, ինչպես նաեւ արաբական որոշ երկրներում բնակվող (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թունիս, Լիբիա եւ այլն), նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների արիների հետ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:




























