Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Բեռլինի Տեգել օդանավակայան՝ այդպիսով, սկսելով իր հակասական պետական այցը։ DW–ն հայտնել է, որ հազարավոր ցուցարարներ պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Էրդողանի եռօրյա այցի ժամանակ՝ իր զայրույթն ու բողոքն արտահայտելով նրա բռնատիրական կառավարաման դեմ։
Բեռլինի մեծ մասը փակ է՝ մասամբ կանցելյարիայի, Բելվյու նախագահական պալատի եւ պատմական Adlon հյուրանոցի (այստեղ կլինի Էրդողանն իր այցի ընթացքում) շուրջն անվտանգության ապահովման համար։
Ցույցերին, ինչպես սպասվում է, կմասնակցեն 10 000 մարդ։
Եռօրյա այցի ընթացքում Էրդողանը 2 հանդիպում կանցկացնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիս կտա։ Բելվյու նախագահական պալատիում ուրբաթ երեկոյան կլինի երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի պատվավոր հյուրը։
Շաբաթ օրը Էրդողանը պետք է բացի նոր մզկիթ Քյոլնում, մզկիթը կառուցել է DITIB թուրք–իսլամական կազմակերպությունը։




























