Ֆրանսիայի զինված ուժերը 120 զինվորականներից կազմված դեսանտ են իջեցրել Մալիի հյուսիս-արեւելքում գտնվող Մենակա մարզի շրջաններից մեկում, որտեղ իրավիճակն առավել անկայուն է՝ տեղեկացնում է AFP-ն՝ վկայակոչելով ֆրանսիական բանակի գլխավոր շտաբին։
Ինչպես ասվում է, դեսանտային գործողություններում ընդգրկվել են երկու C-160 Transall ռազմատրանսպորտային ինքնաթիռներ եւ մեկ Airbus A400M, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխել է 40 դեսանտայինների։




























