Հոկտեմբերի 21–ին Հանրապետության 25 համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Դրանցից չորսը տեղի կունենան քաղաքային համայնքներում»,- ասաց նա։

Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններ կլինեն 8 մարզերում։

Նշենք, որ մասնավորապես համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն Էջմիածին, Արմավիր, Հրազդան եւ Կապան քաղաքներում։