ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը Բահրեյնի, Հորդանանի, Քուվեյթի, Օմանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ԱԳ նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արեւելքում իրավիճակը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Պետքարտուղարն ընդգծել է Իրանին եւ այլ ահաբեկչական խմբավորումներին հաղթելու, Սիրիայում եւ Եմենում խաղաղության եւ կայունության հաստատման, զարգացող եւ միացյալ Իրաքի ստեղծման եւ Իրանի կործանարար գործունեության դադարեցման կարեւորությունը։ Բոլոր մասնակիցները համաձայնել են Իրանի կողմից տարածաշրջանի եւ ԱՄՆ-ի դեմ ուղղված սպառնալիքներին դիմադրելու անհարաժեշտության հետ»,- ասվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։




























