Չինաստանը միջազգային առեւտրի խնդիրների քննարկման իրավահավասար երկխոսության կողմնակից է եւ շանտաժի ու ճնշման չի ենթարկվի։ Այս մասին ուրբաթ օրը ՄԱԿ ԳԱ նիստում հայտարարել է ՉԺՀ-ի պետքխորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Միջազգային առեւտուրը փոխադարձ գործընթաց է, եւ այն պետք է փոխշահավետ լինի։ Ոչ մեկն իր շահերը մյուսից բարձր չպետք է դասի, պրոտեկցիոնիզմը միայն վնաս կբերի»,- ասել է նա, ապա հավելել, որ չի հաջողվի Չինաստանին շանտաժի ու ճնշման ենթարկել։




























