«Ազիմուտ» ավիաընկերությունը սկսել է երկու նոր չվերթներ կատարել մերձավոր քաղաքներ՝ Բիշքեք եւ Երեւան։ Այս մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։
Դեպի Երեւան չվերթը կբացվի հոկտեմբերի 1-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ կիրակի։ Ռոստովից թռիչքը կլինի առավոտյան ժամը 07։35-ին, Երեւան ժամանումը՝ 10։05-ին՝ տեղական ժամանակով։ Երեւանից ինքնաթիռը կթռչի 15։15-ին, Ռոստով կժամանի 15։50-ին՝ Մոսկվայի ժամանակով։
Մինչ այժմ նման չվերթներ շաբաթը 4 անգամ իրականացնում էր միայն «Ուրալյան ավիաուղիները»։




























