Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, ի պատասխան Պաղեստինի սահմանին իսրայելական զինվորների վրա հարձակման, երկու անգամ գնդակոծել են Գազայի հատվածում «Համաս» շարժման դիրքերը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ի պատասխան նռնակների եւ պայթուցիկ սարքավորումների, որոնք Գազայի հատվածի հետ սահմանին անկարգությունների ժամանակ նետվել են իսրայելական զինվորների կողմը, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հյուսիսում «Համաս»-ի դիրքերին։ Դա երկնքից երկրորդ գրոհն էր այսօր»,- ասվում է զինվորականների կողմից տարածված տեղեկատվության մեջ։

Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռը հարվածել էր Համասի մեկ այլ դիրքին։