Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գործողությունները գործընկեր երկրի սահմանին՝ տեղեկացնում է «Բելտա»-ն։
«Անվտանգության հարցը, կարելի է ասել, այսօրվա գագաթաժողովի կենտրոնական հարցն է։ Նույնիսկ մենք, թվում է՝ հանգիստ Բելառուսը, անընդհատ այդ մասին խոսում ենք՝ հաշվի առնելով նաեւ այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք իրենց մեջ արեւմտյան երկրների եւ ՆԱՏՕ-ի գործողություններն են թաքցնում մեր սահմաններին, մեր գործընկեր պետության սահմաններին։ Ի դեպ, մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ կոնֆիդենցիալ կարգով քննարկել ենք այս խնդիրը»,- հայտնել է Լուկաշենկոն։
«Ես չեմ մասնավորեցնի, բայց անձամբ մենք շփվել ենք այդ հարցով» - հստակեցրել է նախագահը։
Բելառուսի ղեկավարը նշել է, որ անվտանգության ոլորտը ճնշում են նաեւ այլ գործոններ, այդ թվում՝ ռազմական։ «Ես այդ մասին այնտեղ խոսել եմ, նաեւ Նուրսուլթան Աբիշեւիչն է խոսել։ Ուկրաինայի արեւելյան մասի հարցերը, Պրեդնեստրովիայի» հարցերը, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցերը։ Մեզ պետք է ինչ-որ կերպ կազմակերպվել եւ կտրել այդ գորդյան հանգույցները։ Եվ շատ այլ ուրիշները»,- ասել է Լուկաշենկոն։




























