Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ «Նասիբ» անցակետը, որի բացման մասին ավելի վաղ հայտնել էին  Սիրիայի իշխանությունները, թագավորության կողմից  փակ է մնում, հայտնում է Kommersant.ru-ը:

«Սահմանի բացման հարցով  տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվում են: Դրա համար պահանջվում է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծում եւ լոգիստիկ հարցերի լուծում», - ասել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ջումանա Գնեյմատը:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է, որ Սիրիայի տարածքով դեպի Հորդանան տանող բեռնատարների եւ տարանցիկ տրանսպորտի համար «Նասիբ» անցակետի բացման մասին: