Հյուսիսային Կորեան չի կատարի ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման մասին համատեղ հայտարարության պայմանները առանց Վաշինգթոնի կողմից իր անվտանգության լիարժեք երաշխիքի: Այս մասին շաբաթ՝ սեպտեմբերի 29-ին, ասել է ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Յոն Հոն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առանց ԱՄՆ-ի վստահության, մենք չենք կարող վստահ լինել մեր անվտանգության հարցում, դրա համար մենք երբեք միակողմանիորեն առաջինը չենք սկսի զինաթափումը», - ասել է նախարարը:
Միեւնույն ժամանակ, Լի Յոն Հոն վերահաստատել է Հյուսիսային Կորեայի հավատարմությունը ապամիջուկայնացմանը, սակայն, ըստ նրա, դա հնարավոր կլինի միայն «եթե ԱՄՆ-ն իրեն վստահելի պահի»:




























