Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 20.30-ին, Երեւանի Գայի պողոտայի շուկայի մոտից, կողոպուտ կատարելու համար, բերման են ենթարկել 46-ամյա Խաչատուր Պ.-ին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա ժամը 20.25-ին նշված շուկայում բացահայտ հափշտակելով 53-ամյա Լաուրա Մ.-ի ձեռքի պայուսակը՝ փորձել էր դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:




























