ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն դեռեւս չի հաղորդվում։