Իրանը չի ծրագրում կրճատել նավթի արդյունահանումը։ Այս մասին հայտարարել է Իրանական ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրեն Ալի Կարդորը՝ նշելով, որ նման մտադրություններ չկան՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Նա ընդգծել է, որ Իրանը եկամուտ է ստանում նավթի վաճառքից՝ հավելելով, որ երկիրը նաեւ զբաղվում է նավթամթերքների արտահանման ապահովագրությամբ։

Նախորդ շաբաթ երկրի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարող զրոյացնել իրանական նավթի արտահանումը։