Չնայած Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի մասնակցությանը՝ ԳԴՀ-ի նոր կառավարությունը թույլ է տվել նրան 254 մլն եվրոյի զենք տրամադրել։ Այս մասին ասվում է «կանաչների» խմբակցության պատգամավոր Օմիդ Նուրիպուրի հարցմանը դաշնային կառավարության պատասխանի մեջ՝ տեղեկացնում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությանը։
ԳԴՀ-ի կառավարության տրամադրած տեղեկատվությունը հարցեր է առաջացնում, քանի որ դաշինքների միջեւ կոալիցիոն պայմանագրով արգելվում է զենք մատակարարել այն պետություններին, որոնք Եմենի պատերազմին «անմիջական» մասնակցություն ունեն։ Թե որ երկրների մասին է խոսքը՝ պարզ չէ։




























