Իրանը չի բացառում SWIFT-ին զուգահեռ համակարգ ստեղծելու հնարավորությունը՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Որքան գիտենք, եվրոպացիները եւս աշխատում են SWIFT-ի վրա, որպեսզի հասկանան՝ կօգնի՞ արդյոք SWIFT-ը շարունակել Իրանի հետ աշխատանքը, թե՞ անհարաժեշտ է փոխանակման զուգահեռ համակարգ ստեղծել։ Ինչ էլ որ լինի, SWIFT-ը կամ կօգնի Իրանի հետ աշխատանքը շարունակելու հարցում, կամ Իրանի համար կստեղծվի զուգահեռ համակարգ՝ ֆինանսական հաղորդակցության համար։ Դա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք»,- ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին։




























