Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Եվրոպական միության ազգային մշակութային կազմակերպությունների (ՅՈՒՆԻՔ/EUNIC) հայաստանյան կլաստերի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի, ՅՈՒՆԻՔ Հայաստանի նախագահ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանի եւ հիմնադիր անդամները՝ Գյոթեի անվան ինստիտուտը, Դանթե Ալիգիերի ասոցիացիայի երեւանյան կոմիտեի, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեդիայի, Չեխիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի դեսպանները:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին իր խոսքում մասնավորապես նշեց, որ հայաստանյան կլաստերի ձեւավորումը տեղի է ունենում մշակույթային ժառանգության եվրոպական տարվա շրջանակներում, ինչը եւվս մեկ հետաքրքիր մշակույթային իրողություն է:

«Այն տեղի է ունենում մի այնպիսի հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ ԵՄ-ն փորձում է իր արտաքին հարաբերությունների կարեւորագույն մասը դարձնել նաեւ մշակույթը: Մշակույթային ինքնությունն առաջնայնորեն ազգային է, որովհետեւ այն գոյություն ունի մշակույթի, կրոնի, լեզվի եւ պատմության շրջանակներում: Բայց մենք լինելով եվրոպացիներ, հպարտանում ենք մեր բազմակի ինքնության իրողությամբ, որովհետեւ մենք, ունենալով մեր ազգային ինքնությունը, կարողանում ենք սիներգիա ստեղծել մեր եվրոպական արժեքներով պայմանավորված ինքնության հետ»,- նշել է դեսպանը, շնորհավորելով դեսպանատներին, դեսպաններին եւ մշակույթային հաստատությունների ներկայացուցիչներին այս փաստաթղթի ստորագրման առթիվ եւ հույս հայտնելով, որ սա եւս մեկ հարթակ կհանդիսանա բերելու եվրոպական մշակույթը եւ եվրոպական ինքնությունը Հայաստան:

Միջոցառման ընթացքում ութ հիմնադիր անդամների կողմից ստորագրվեց ՅՈՒՆԻՔ կանոնադրությունը, որին հաջորդեց Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ՅՈՒՆԻՔ Հայաստանի միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: