ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է Իրաքում ամերիկյան առաքելությունը ճնշելու մեջ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Թեհրանի հետ բարեկամության պայմանագիրը։ «Իրանը սպառնալիքի աղբյուր է հանդիսանում ամերիկացիների համար՝ Իրաքում»,- ելույթ ունենալով Պետդեպարտամենտում՝ լրագրողներին ասել է Պոմպեոն։ Նա նաեւ նշել է․ «Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի դեմ գործողություններին աջակցող այաթոլլայի եւ նրա կողմնակիցների ձեռքը»։




























