Քննիչները բացառել են թունավոր նյութը Պենտագոն ուղարկելու հարցում ահաբեկիչների մասնակցությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Պենտագոնի մամուլի ծառայությունում հայտնել են, որ րիցին թունավոր նյութը ծրարներում է եղել։ ԱՄՆ իրավապահ մարմինները նշել են, որ այս դեպքը ահաբեկչության հետ չեն կապում։
Րիցինի փոքր չափաբաժինը 36-72 ժամվա ընթացքում մահվան է հանգեցնում։
Ծրարներից մեկը պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսին է հասցեագրված եղել։




























