Սաուդյան պաշտոնյան հաստատում է, որ լրագրող Ջամալ Հաշկաջին չի այցելել Ստամբուլում երկրի հյուպատոսություն՝ չնայած Թուրքիայից տեղեկատվությանը, թե նա կորել է այն բանից հետո, երբ մտել է հյուպատոսություն։

«Նա հյուպատոսությունում չէ եւ կալանավորված չէ»,- Reuters-ին ասել է Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչպես տեղեկացվում էր նախկինում, The Washington Post-ի մեկնաբան Ջամալ Հաշկաջիի հետ չի հաջողվել կապ հաստատել այն բանից հետո, երբ նա մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն։

Սաուդյան ծագումով լրագրողը, ով հայտնի էր Էր Ռիադի այժմյան քաղաքականության մասին քննադատություններով, 2017-ին լքել էր հայրենիքը եւ հաստատվել ԱՄՆ-ում։ Ստամբուլում դիվանագիտական ներկայացուցչություն նա մտել է հոկտեմբերի 2-ին, ժամը 13։00՝ փաստաթղթեր ձեւակերպելու համար, ընդ որում՝ անձամբ ներկայանալ նրան հեռախոսով խնդրել են հյուպատոսության աշխատակիցները։ Նա եղել է իր հարսնացուի հետ, ում ներս չեն թողել։ Վերջինիս խոսքերով՝ Ջամալը պետք է վերցներ փաստաթղթերն ու դուրս գար։ Սակայն 5 ժամ հետո հարսնացուին ասել են, թե լրագրողն արդեն գնացել է։