Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության համագումարում ելույթից առաջ որոշել է իր համախոհներին ուրախացնել «կրքոտ» պարով, որը նա կատարել է ABBA խմբի «Dancing Queen» երգի տակ։ Նա պարելով գնացել է դեպի ամբիոն, այնտեղ պար հիշեցնող մի քանի ջղաձիգ շարժումներ է արել։
Մեյը հայտնի է պարերի հանդեպ իր թուլությամբ։ Այս տարի սա երրորդ հրապարակային պարն է եղել։ Ավելի վաղ նա Քենիայում էր պարել։
Իսկ այս տարվա օգոստոսին ՀԱՀ-ում՝ դպրոցականների հետ։
Պետք է արժանին մատուցել Բրիտանիայի վարչապետին, ով ինքն իրեն նուրբ անգլիական հումորով է վերաբերվում։




























