Նավթի գները կարող են բարձրանալ մինչեւ 100 դոլարի՝ բարելի համար՝ կարծում է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։
Նրա խոսքերով՝ դեպքերի զարգացման այս տարբերակն այնքան էլ լավ չէ տնտեսության համար, ե՛ւ շահառուների համար, ե՛ւ արտադրողների համար, քանի որ ստեղծում է գների հետագա նվազման ռիսկեր։
«Բայց այնպիսի ռիսկեր, որ նավթը կարող է բարձրանալ մինչեւ 100 դոլարի, այսօր արդեն կան։ Ես չեմ բացառում նման տարբերակը, քանի որ, ինչպես ասացի սկզբում, անորոշությունը շատ է։ Եթե այսօր գինը 86 դոլար է, իսկ երեկ 85 է եղել, նշանակում է մեկ օրվա մեջ 1 դոլարով գինը աճել է։ Դեռեւս մեկ ամիս ժամանակ կա մինչեւ Իրանի դեմ պատաժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշումների կայացումը։ Այդ պատճառով այժմ շուկան նյարդային է եւ զգացմունքային»,- հայտարարել է Նովակը՝ տեղեկացնում է Business FM-ը։



























