Պակիստանի իշխանություններն արգելել են 18 միջազգային կազմակերպությունների գործունեությունը երկրի տարածքում, նրանք պետք է հեռանան։ Այս մասին ասվում է ActionAid-ի հայտարարության մեջ։ Կազմակերպությունը զբաղվում է կրթության, մարդու իրավունքների, աղքատության դեմ պայքարի հարցերով, եւ նրա գործունեւոթյունը ես արգելվել է Պակիստանի տարածքում։
Հայտարարության մեջ ActionAid-ն այդ որոշումը անվանել է «հարձակում քաղաքացիական հասարակության եւ իրավապահ կազմակերպությունների վրա»։
«Պակիստանի իշխանությունների կողմից ActionAid-ի եւ մյուս միջազգային կազմակերպությունների գործունեության արգելքը վերջերս քաղաքացիական հասարակության, գիտնականների եւ լրագրողների վրա հարձակումից հետո լարվածության բորբոքում է»,- ասվում է հայտարարության մեջ։




























