ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Google-ին կոչ է արել դադարեցնել Dragonfly որոնման համակարգի մշակումը Չինաստանի համար՝ տեղեկացնում է Reuters-ը։
Փենսը նախազգուշացրել է, որ ամերիկյան բիզնեսմենները պետք է «երկու անգամ» մտածեն չինական շուկա դուրս գալուց առաջ այն դեպքում, երբ դա նախատեսում է ինտելեկտուալ սեփականության փոխանցում կամ «աջակցություն Պեկինի բռնակալությանը»։
Google-ի ռեսուրսները 2010 թվականաից հասանելի չեն Չինաստանի շատ օգտատերերի համար։ Ընկերությունը որոշել էր հեռանալ երկրի տարածքից, որտեղ նրա սերվիսները կիբեռհարձակման էին ենթարկվել։




























