Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Թաթարստանում մանկավարժական քոլեջի 18 ուսանողներ թունավորվել են անհայտ ծագումով օծանելիքից։
ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է, որ Տուկայի անվան մանկավարժական քոլեջի ուսանողները ինհալյացիոն թունավորում են ստացել։ Նրանցից 16-ը հոսպիտալացվել են միջին ծանր վիճակում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջիկներից մեկը օծանելիք է ցողել լսարանում։
Բժշկական օգնությունից հետո ուսանողների կյանքին վտանգ չի սպառնում։
Իրավապաները լսարանից օդի նմուշ են վերցրել եւ ուղարկել են փորձաքննության։




























