Հնդկաստանում բամբակի աճեցման հիմնական շրջաններում չոր եղանակը կարող է 2018-2019թթ․ գյուղատնտեսական տարում բերքի կրճատման պատճառ դառնալ։ Այս մասին հայտարարել է Kotak Commodity Services ընկերության ղեկավարը՝ տեղեկացնում է Ինտերֆաքսը։
Այս տարի Հնդկաստանի տարածքում տեղումները 9 տոկոսով պակաս են նորմայից, իսկ բամբակի հիմնական արտադրող Գուջարատ նահանգում՝ 25 տոկոսով։ Եթե առաջիկա տասն օրերին անձրեւներ չտեղան, բամբակի արտադրությունը մի քանի անգամ կնվազի։
Արդեն մի քանի տարի Հնդկաստանը դարձել է աշխարհում ամենախոշոր բամբակ արտադրողը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Չինաստանից։



























