Հոկտեմբերի 5-ին Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցող շինարարության հրապարակում փայտամածները փլվել են բեռնատարի վարորդի մեղքով, ով անշրջահայացորեն հարվածել է կառույցին։ Բժիշները օգնություն են ցուցաբերել 11 տուժածներին, ընդ որում երկու առավել ծանր վիճակում գտնվողներին տեղափոխել են ուղղաթիռներով։

«МК»-ն տեղեկացնում է, որ Մինսկի փողոցում բնակելի շենքի շինարարության ժամանակ չնախատեսված իրավիճակը տեղի է ունեցել ժամը 11։20-ին։ Շինարարների խումբը (կազմված տարբեր ազգերի ներկայացուցիչներից՝ բաշկիր, բուրյաթ, ղազաղ, հայ եւ այլն) աշխատելիս են եղել 4-5 հարկի բարձրությամբ փայտե հենարանների՝ փայտամածների վրա, երբ միանգամից բոլորը, կարծես, թափվել են ցած։ Նրանք ճզմվել են տախտակների, ծանր երկաթների տակ, ընդ որում՝ գերության մեջ են հայտնվել նույնիսկ այն բանվորները, ովքեր ներքեւում են աշխատելիս եղել։

Մինչեւ արտակարգ ծառայությունների գալը տուժածներին օգնել են իրենց գործընկերները։ Վիրավոր 6 տղամարդկանց (բոլորի մոտ գլխուղեղի վնասվածք եւ ջարդվածքներ են եղել) տարել են քաղաքի տարբեր հիվանդանոցներ, առավել ծանր վիրավորները հիվանդանոց են հասցվել ուղղաթիռներով։ Վիրավորների մեջ նշվում են 23-ամյա Եվգենին, 39-ամյա Նուրալին, 37-ամյա Արսենը եւ այլն։

Ականատեսների վկայությամբ՝ արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել երկար բեռնատարի վարորդի պատճառով, ով եկելէ շինհրապարակից շինանյութն այլ տարածք փոխադրելու համար։ Վարորդը, փորձելով շրջադարձ կատարել փոքր տեղանքում, հետ է քշել եւ հարվածել է փայտամածներին։ Նա կհարցաքննվի, թեեւ սարսափահար է իր արածից։