ԱՄՆ գերագույն դատարանի թեկնածու Բրեթ Քավանոն, ում մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ, չպետք է հույսը դնի անմեղության կանխավարկածի վրա՝ CNN-ի եթերում հայտարարել է դերասանուհի Ալիսա Միլանոն։
Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարը նրան հարցրել էր, թե արդյո՞ք Քավանոն պետք է օգտվի անմեղության կանխավարկածից, ինչպես տարիներ առաջ Բիլ Քլինթոնը՝ Մոնիկա Լեւինսկու հետ կապված պատմության ժամանակ։
«Ո՛չ։ Եւ եթե նայենք անցյալին, չեմ կարծում, թե Քլինթոնին պետք է տրամադրվեր անմեղության կանխավարկածից օգտվելու հնարավորություն»,- ասել է Միլանոն։
Ըստ Միլանոյի՝ 90-ականներին, երբ մեղադրում էին Բիլ Քլինթոնին, ամերկացիներն այլ ժամանակներում էին ապրում՝ տեղեկացնում է Gazeta-ն։




























