Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուրբաթ օրը հայտարարել է, թե հրեական պետությունը կձեռնարկի դաժան քայլեր Գազայի հատվածից եկող ցանկացած հարձակման դեմ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը պաղեստինյան մերձափնյա անկլավում իշխող «Համաս» շարժմանը զսպվածության կոչ էր արել։ Նա իր թվիթերյան էջում գրել էր․ «Տիշրեյը՝ աշնանային տոների ամիսը, անցավ հենց այնպես, ինչպես նախատեսվում էր՝ առանց ռազմական ակտիվ գործողությունների։ Միեւնույն ժամանակ, Գազայի հատվածի սահմանին անկարգություններ հրահրողներին մենք ստիպեցինք շատ թանկ վճարել դրա համար։ Բայց տոներն անցել են, եւ ես «Համասի»-ի ղեկավարներին խարհուրդ եմ տալիս հաշվի առնել դա»։

Մարտի 30-ից Գազայի հատվածի Իսրայելի հետ սահմանին բախումների հետեւանքով զոհվել է 200 արաբ, ավելի քան 19 հազար մարդ տուժել է։

Սահմանամերձ բախումներում զոհվել է իսրայելական մեկ զինվոր։