Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ  Սարգսյանը:

Կուսակցության մամուլի գրասենյակից հայտնում են, որ

նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:

Ներկայացվել են տեղեկություններ Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվեց նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը: