Տասը մարդ թեթեւ այրվածքներ է ստացել Ճապոնիայի Իբարակի մարզում հրավառության փառատոնի ժամանակ՝ տեղեկացնում է «Կիոդո»-ն։
Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ուժեղ քամու պատճառով՝ հրավառության կայծերն ընկել են փառատոնի մասնակիցներից մի քանիսի վրա։
Տուժածների վիճակի մասին ոչինչ չի ասվում։ Փառատոնը վատ եղանակի պատճառով դադարեցվել է։




























